Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը

Ամենադիտվածներ

Թրամփին զայրացրել է Լոնդոնի քաղաքապետի քննադատությունը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը:

Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:

Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: 14 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել և բարձր որակավորում ստացել, ինչը թույլ կտա կենտրոն հաճախող երեխաների համար բարձրակարգ բուժօգնություն ապահովել: Վերականգնողական կենտրոնը նախատեսված է Սևան քաղաքի և հարակից շրջանների` շուրջ 105 երեխաների համար:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջինիշյան հիմնադրամին, կազմակերպիչներին ու բոլոր բարերարներին, սերտ համագործակցության արդյունքում, այս վերականգնողական կենտրոնի ստեղծման համար: Բարեգործական հիմնադրամի, համայնքի և առողջապահության նախարարության միասնական ջանքերով ու ներդրումներով հնարավոր դարձավ այս ծրագիրն իրականացնել:

Ես հույս ունեմ, որ ծրագրի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են արդեն իսկ 100-ից ավելի երեխաներ, առանց որևէ խտրականության ու սահմանափակումների, կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կվերականգնեն իրենց կարողություններն ու կինտեգրվեն հասարակության մեջ, ինչը նախկինում հնարավոր չի եղել իրականացնել բազմաթիվ խոչընդոտների պատճառով:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ծրագիրը կընդլայնվի, այսօրինակ որակյալ ծառայություններ կստեղծվի նաև Սևան համայնքի մեծահասակների համար, ովքեր կկարողանան հասանելի և որակյալ բժշկական օգնություն ստանալ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հարկ է նշել, որ Սևանի ԲԿ-ն պարտավորվել է հսկողության տակ վերցնել կենտրոնի գործունեությունը, ֆինանսավորումը և ղեկավարումը` 2022 թվականի հունվարի 1-ից սկսած:

Առողջապահության նախարարությունը պետք է 2022 թվականի հունվարի 1-ից ապահովի ծրագրի շարունակականությունն այդ պահին եղած ծավալով` ՀՀ պետական բյուջեից կամ այլ ֆոնդերից շարունակական հատկացումները, իր լիազորությունների շրջանակներում, ըստ կարիքի, և պարտավոր է աջակցել ծրագրի լիակատար իրականացմանը:

Հաշվի առնելով, որ մանկական վերարտադրողական կենտրոնների ստեղծումը, որպես գերակա ուղղություն, ներառվել էր Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների ժամանակացույց, որտեղ այլ միջոցառումների հետ մեկտեղ սահմանվել էին նաև այս կենտրոնի ստեղծման հետ կապված գործողությունները, որի արդյունքում կենտրոնն արդեն իսկ լիցենզավորվել է:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();