Սևան քաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները

Հրապարակող՝

սևան

Ամենադիտվածներ

Այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական եւ երկրորդային փողոցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում՝ 7150 գծամետր, ճանապարհների անընդհատ գծանշում՝ 10000 գծամետր՝ 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում՝ 15սմ լայնությամբ:

«Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է: Աշխատանքների կատարման պայմանագրային արժեքը 2 միլիոն 496 հազար դրամ է։ Աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեի միջոցներով և իրականացվում են «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ի կողմից:

Առաջիկայում Սևան համայնքում կմերկնարկեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Այս աշխատանքներին նախորդել են մի շարք փողոցների փոսային նորոգման աշխատանքները, որոնք ևս իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենաթարմ