fbpx
Էկո

Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել է 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ 2021 թ. «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից:

«Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկե և 238 կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ: Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր:

Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է ուղղել բոլոր ջանքերը ծրագրի արդյունքների պահպանմանը:

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ վերականգնմանը» և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ»,- նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ