fbpx
Էկո

Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ հոկտեմբերի 25-28-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով:

«Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից:

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60 մ խորության շերտում 4.0℃ է, իսկ Մեծ Սևանում տատանվել է 9.2-13.3℃ տիրույթում:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան Փոքր Սևանի հատակամերձ շերտում դիտվել է 0.6-7.8 մգ/լ տիրույթում, Մեծ Սևանում՝ 2.7-7.1 մգ/լ:

Թափանցիկության արժեքը դիտվել է 3.1-6.5 մ տիրույթում:

Սևանա լճի ջրի որակի ամբողջական արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ