«Սևիլյա»-ի հարձակվող Մունաս Դաբբուրը մոտ է «Հոֆենհայմ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Muchodeporte-ն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, իսրայելացի հարձակվողի և գերմանական ակումբի միջև գործարքի մանրամասներն արդեն համաձայնեցվել են, մոտ ժամանակներս կհայտարարվի տրանսֆերի մասին: Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 11 միլիոն եվրո:
Դաբբուրը «Սևիլիա» էր տեղափոխվել անցյալ ամռանը «Զալցբուրգ»-ից՝ 17 միլիոն եվրոյի դիմաց։ Սակայն, չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում: