Հայազգի ամերիկաբնակ շախմատիստ Սամուել Սևյանը Սենթ Լուիսոն մասնակցում է ԱՄՆ շախմատի առաջնությանը։
7-րդ տուրի պարտիայում Սևյանը կարողացավ նորից հաղթանակ տոնել ու այս պահին 4,5 միավորով առաջատարների շարքում է։
Նշենք, որ նախորդ տուրում Սևյանին հաջողվել էր հաղթել Ֆաբիանո Կարուանային։
Մրցաշարն այս պահին գլխավորում են Սևյանը, Ուեսլի Սոն և Ալեքսանդր Լենդերմանը։
Սևյանի մրցակիցը 8-րդ տուրում Լենիեր Դոմինգեսն է։