Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղերի մի մասը։
Միմյանց հետ ուժերը չափեցին «Բարսելոնա» – ՊՍԺ, «Լիվերպուլ» – «ՌԲ Լայպցիգ», «Սևիլյա» – Դորտմունդի «Բորուսիա», «Պորտու» – «Յուվենտուս» զույգերը։
UEFA-ն ընտրել է այս 4 թիմերից ֆուտբոլիստներ, որոնք հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն խաղացողը։ Նրանց թվում է նաև «Բարսայի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպած Կիլիան Մբապեն։
Քվեարկությունն անցկացվում է UEFA-ի պաշտոնական կայքում։