fbpx
Հասարակություն

Շահմար, գյուրզա, լորտու․ երկու օրում 11 ահազանգ

Հունիսի 7-ին և 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 1 գյուրզա, 7 լորտու և տեղափոխել անվտանգ տարածք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ