Շահումով խաղի կամ խաղատան, տոտալիզատորի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի

Հրապարակող՝

Շահումով խաղի կամ խաղատան, տոտալիզատորի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարության կողմից մշակված «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ նախագիծ է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում ։

Այժմ առցանց խաղեր կազմակերպող ընկերությունները կարող են իրենց գովազդները տեղադրել միայն իրենց կայքերում, գրասենյակներում, խաղասրահների առաջ կամ ներսում, ինչպես նաև Հայաստանի սահմանային անցակետերում ու 4 աստղանի և ավելի բարձր հյուրանոցներում:

Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին և այդ միտքը պետք է շեշտվի ոչ նվազ, քան գովազդի մնացած հատվածը, քանի որ շատ դեպքերում այս հայտարարությունը գովազդներում նշվում էր փոքր շրիֆտով կամ ընթերցվում էր արագացված տեմպով` դժվարացնելով դրա ընկալումը։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Ամենաթարմ