Հունիսի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հոսպիտալացվել է Շահումյան գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեց, որ երիտասարդը դանակահարվել է Շահումյան գոյուղում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Շուտով ոստիկաններին հայտնի դարձան մասնակիցների ինքնությունը և դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդին դանակով հարվածել է Արմավիրի մարզում ապրող 19-ամյա մի երիտասարդ։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը դեպքից ժամեր անց կամովին ներկայացավ ոստիկանության վաղարշապատի բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները քննությամբ պարզվում են։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։