Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են սահմանափակումները

Ամենադիտվածներ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել:

«Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները: Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում: Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:
Որոշման ակտիվ հղումը՝ http://bit.do/fFSd4
Տեղեկացնենք, որ Պարետի բոլոր որոշումները հասանելի են ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am) COVID-19 ենթաբաժնում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/149265293380926

Ամենաթարմ