Սպորտ

Բավարիայի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Հավերցի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Բայերի» տաղանդավոր կիսապաշտպան Կայի Հավերցի հետ հնարավոր պայմանագրի ստորագրումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստով հետաքրքրված են Եվրոպայի շատ բարձրակարգ ակումբներ:

«Կարծում եմ, քիչ են այն մարզիչները, ովքեր չէին ցանկանա տեսնել իրենց թիմում Կայի Հավերցին:

Նրան ճանաչում եմ Գերմանիայի U17 ազգային հավաքականից: Հավերցը անհավատալի առաջընթաց է գրանցել «Բայերի» կազմում» ասել է Ֆլիկը Goal-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում 20-ամյա Հավերցը «Բայերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: 

Նշենք, որ Ֆուտբոլիստը գնահատվում է 80 միլիոն եվրո:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ