fbpx
Մշակույթ

Շեքսպիրի ժամանակաշրջանի թատրոնը

Լոնդոնում առաջին հանրային թատերական շինությունը կառուցվել է 1576 թվականին Շորդիչ քաղաքից դուրս։

«Թատրոն» թատրոնը Շորդիչում, 1576 թ․ © Cambridge University Press

Այն հյուրանոցային պալատի օրինակով կառուցել է Ջեյմս Բերբեջը, որտեղ նախ ներկայացումներ էին ցուցադրում թափառական թատերախմբերը: Բերբեջը վստահ էր, որ մարդիկ կգան «Թատրոնում» ներկայացումներ դիտելու, եթե նույնիսկ ստիպված լինեն դաշտերով անցնել: Մեկ տարի անց Հենրի Լենմենը դրանից 200 յարդ հեռավորության վրա կառուցեց «Քըրթին» թատրոնը (The Curtain Theatre), և սպասվող մրցակցության փոխարեն նրանց միջև առաջացավ գործընկերային հարաբերություններ. Լենմենի թատրոնում ցուցադրվում էին ավելի թեթև, իսկ «Թատրոնում»` ավելի լուրջ պիեսներ: Ժամանակի ընթացքում զարգացան նաև «Վարդը» (The Rose), «Կարապը» (The Swan) և այլ թատրոններ: Այս մասին գրում է news.1dram.am բլոգը։

«Կարապը» թատրոնի ինտերիերը, 1596 թ․ © Utrecht University Library

Այս բոլոր թատրոններից միայն «Վարդի» ինտերիերի նկարն է հասել մեզ: Այստեղ երևում է, որ հանդիսատեսը նստած է ոչ միայն պարտերում և պատշգամբում, այլ նաև բեմի ետևի տարածքում:

Վենցեսլավ Հոլլարի հիշողություններում ամփոփված են հրդեհից ավերված «Երկրագունդ» թատրոնի վերակառուցումը: Մի քանի տեղեկություն վերջինիս մասին. թատրոնը կարող էր ապահովել մինչև 3000 հանդիսականի ներկայություն, բոլոր ներկայացումներն արվում էին ցերեկը երկուսից հինգը` բնական լույսի տակ, ամենաէժան տոմսերը թույլ էին տալիս կանգնել փոսի մեջ, իսկ ավելի թանկերը` տալիս էին աթոռի հնարավորություն, ներկայացման մեկնարկը հայտնում էին շեփորի ձայնի և բարձրացված դրոշի միջոցով, չկային նաև հանդիսատեսի և բեմի աշխատակիցների տարածքներն առանձնացնող պորտալներ:

«Երկրագնդի» վերակառուցված ինտերիերը 1613 թ․ հրդեհից հետո, 1958 թ․ © Folger Shakespeare Library

Այսպես է պատկերել Լոնդոնը չեխ փորագրիչ Վենցեսլավ Հոլլարը, որտեղ երկար տարիներ ապրել ու ֆիքսել է քաղաքի բոլոր փոփոխությունները յուրաքանչյուր հրդեհից հետո: 1647 թվականի այս քաղաքային պատկերում ներկայացված է 1644-ին քանդված «Երկրագունդը», որը պատկերված է Սիթիից հեռու գտնվող Բենքսայդ թաղամասի եռահարկ կլորավուն շենքի տեսքով (ձախ հատվածում):

Լոնդոնի պանորաման Բենքսայդից, 1647 թ․ © Wikimedia Commons

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ