fbpx
Սպորտ

Շալկեն խզեց պայմանագիրը գլխավոր հովանավոր Գազպրոմի հետ

Գերմանական «Շալկե 04»-ը միակողմանի խզել է պայմանագիրը ակումբի գլխավոր հովանավոր «Գազպրոմի» հետ։

Այս մասին հայտարարություն է տարածվել ակումբի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ որոշումը կայացրել է ակումբի տնօրենների խորհուրդը։ Պատճառը՝ Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժումն է։

Հայտարարությունում ասվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ «Գազպրոմը» «Շալկեի» գլխավոր հովանավորն էր 2007 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ