fbpx
Աշխարհ

Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից. ինչ հայտարարություններ է արել Շառլ Միշելը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցում ասել է, որ Բաքուն չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ, նաև պահանջել է երաշխավորել Բաքվի և Երևանի՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Այս մասին հայտարարել է Շառլ Միշելը Գրանադայում (Իսպանիա) Եվրոպական քաղաքական համայնքի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Ես երկու օր առաջ խոսեցի նախագահ Ալիևի հետ և հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից: Սա պետք է բարձրաձայն ասվի և ապահովվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»,- ասել է նա՝ հավելելով. «Ես մտադիր չեմ մեկնաբանել Ալիևի՝ այստեղ հրապարակավ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին»:

Վերջինիս խոսքով՝ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջմղմանը:

«Մինչև մենք չսկսեցինք այս միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չէինք Կովկասում: Եվրամիության այս միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք քարոզում ենք մեր արժեքները այս տարածաշրջանում»,- ասել է Միշելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ