fbpx
Զինված Ուժեր

Ժամը 14.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայտարարություն ժամը 14.00-ի դրությամբ:

«Ժամը 14.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49-ը, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից:

Տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին: Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ