fbpx
Էկո

Սևանի ափամերձ հատվածներում շարունակվում է անտառաշերտի մաքրումը․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:

Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։

Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։

Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։

Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։

Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։

Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»:

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/928929427617874?__cft__[0]=AZWbZlJdjTm804UH0fpK5Yg39XozpxVOBiZ8zm5KAL5rIRbj57fb-hxgT0XUU2on8TNzW9WdGyk-GXDqj50OxL5tMoZ5YcvTWMN3krYchfxGGFn3skbjnob2rPBttG_kiEbi34F7xjIFUpaWvv-M0shMbiC2OTlh1VnRyZayZ-r3zXrGzWUSaEPs-NCL-nM6Y_A&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ