Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարծում է, որ Լեո Մեսսին այժմ ավելի լավ է հասկանում խաղը, քան նախկինում։
«Մեսսին այժմ ավելի մեծ փորձ ունի: Նա շատ խելացի տղա է։ Լեոն ֆուտբոլային տեսանկյունից բավականին առաջընթաց է գրանցել։ Իմ կարծիքով, այժմ նա որպես խաղացող շատ ավելի ուժեղ է, քան նախկինում։
Առաջ նա տպավորում էր… Փոխանցում էր ում ուզում էր ու ամեն ինչ անում էր գնդակով։ Հիմա նա շատ ավելի լավ է հասկանում խաղը։ Մեծանալը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար»,-Սկալոնիի խոսքերն է մեջբերում Olé-ն։