ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։
Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։
Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ սեպտեմբերի համար։ Սենատում օրինագծի ընդունումից հետո այն հավանության է արժանացել նաև Ներկայացուցիչների պալատում։ Այժմ փաստաթուղթը կներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Փոխանցում է shantnews.am-ը։