Թրամփը կստորագրի բյուջեն ու միաժամանակ արտակարգ դրություն կհայտարարի

Ամենադիտվածներ

Թրամփը կստորագրի բյուջեն ու միաժամանակ արտակարգ դրություն կհայտարարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել բյուջեն, որը վերաբերում է պետական հաստատւթյունների ֆինանսավորմանը, և հայտարարել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Интерфакс-ը։

Նրա խոսքով՝ այդպիսով ազգային անվտանգության ճգնաժամն ու սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամը կավարտվի։

Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա Թրամփին մեծացնել սահմանային պատի շինարարության համար հատկացումները, քանի որ բյուջեի նախագծով այդ նպատակի համար նախատեսված է 1․375 մլրդ դոլար՝ նախագահի պահանջած 5․7 մլրդ դոլարի փոխարեն։

Դեմոկրատները դեմ են հանդես եկել արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուն։ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ համազգային մասշտաբով արտակարգ դրության ռեժիմ սահմանելն անօրինություն է։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին սպառնացել է դատական հայց ներկայացնել Թրամփի որոշման դեմ։

Գրում է shantnews.am-ը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ