2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության` փետրվարի 6-ի նիստի օրակարգում:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է: