fbpx
Հասարակություն

Շենգավիթում նռնակ է հայտնաբերվել

Հունիսի 22-ին, ժամը 17։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող առարկա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչի Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը և հանձնել վերջիններիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ