Առևտրային միությունների ներկայացուցիչները տեսակոնֆերանս են ունեցել, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ մնալ մինչև սեպտեմբեր:
Նախագահը տեղեկացրել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ:
Հիմնական պատճառը նման որոշում կայացնելու այն է, որ կորոնավիրուսի պանդեմիան տարբեր երկրների վրա տարբեր ազդեցություն է թողնում և բացի այդ զարգանում է աննորամալ տեմպերով:
Որպես օրինակ Մակրոնը ներկայացրել է ԱՄՆ-ին, քանի որ այստեղ կորոնավիրուսը բավականին ուշ հասավ, բացի այդ Աֆրիկայում ձևավորվել է կորոնավիրուսի տարածման անհավասար իրավիճակ, իսկ Ասիայում հավանական են համարում, որ վիրուսի երկրորդ ալիք կբարձրանա և որպես արդյունք պետք է պաշտպանվել այն զբոսաշրջիկներից, որոնք կարող են վերադառնալ բարձր ռիսկայնության տակ գտնվող երկրներից:
Այս մասին հայտնում է Forbes-ը:

