Warner bros-ը և Village Roadshow Pictures-ը հետաձգել են Շերլոկ Հոլմսի երրորդ ֆիլմի պրեմիերան ևս մեկ տարով:
Ֆիլմի գլխավոր դերերում Ռոբերտ Դաունի կրտսերն ու Ջուդ Լոուն են:
Ավելի վաղ այս ընկերությունները հայտարարել էին, որ 2020 թ. դեկտեմբերի 25-ին շերլոկասերներին մեծ նվեր է սպասվում երրորդ ֆիլմի տեսքով:
Իսկ այժմ ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մինչև 2021 թ. դեկտեմբերի 22-ը:
Պրեմիերայի հետաձգման պատճառներն առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հոլմսի արկածների մասին պատմող առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է դեռևս 2009 թ., որից երկու տարի հետո էկրաններ բարձրացավ դրա շարունակությունը, որն է «Շերլոկ Հոլմս. ստվերների խաղը»:
Երկու ֆիլմն էլ կարողացել են մեծ լսարան և գումարներ հավաքել:
Շերլոկ Հոլմսի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմի սյուժետային մանրամասները դեռևս հայտնի չեն:
Աղբյուրը՝ vnews.am