Շինարարները պետք է համազգեստ ունենան․ վարչապետը դժգոհեց շինաղբի տարածումից

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել է շինարարական տարածքներում բացառել աղբի կուտակումները:

«Չեմ հասկանում՝ ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում, պատժամիջոցներ չի կիրառում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով»,-ասաց վարչապետը՝ դիմելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև զբաղվել շինարարների համազգեստի հարցով։  Նա զարմացավ, թե ինչու են շինարարները հագնում տնից բերված հագուստ

«Շինարարները համազգեստ պետք է ունենան: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա դժվա՞ր է մի փոքր գումար հատկացնել և էժան համազգեստ գնել բանվորների համար»:

Ամենաթարմ