fbpx
Հասարակություն

3 տարում Երևանի քաղաքապետարան մուտքագրված շինթույլտվության 5 հազար 161 դիմումից 4 հազար 969-ը բավարարվել է

Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում եմ նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է. Գուցե հեշտ չի, բայց դա ապօրինությունը որևէ կերպ չի կարող արդարացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Իսկ ստորեւ՝ մի քանի թիվ.

2018 թվականի սեպտեմբերից մինչև 2021-ի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարան մուտքագրվել է շինթույլտվության 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է:

Միևնույն ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչև մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք: Հասկանալի է, որ հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ