fbpx
Առողջապահություն

Շիրակի մարզից 3 քաղաքացու նմուշառումներ են կատարել

Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ այժմ Շիրակի մարզում 3 քաղաքացու նմուշառումներ են կատարել, և նրանց անալիզների պատասխանները այսօր պարզ կլինի:

«Նմուշառում կատարված քաղաքացիներից 2-ը Բավրայի անցակտում այժմ մեկուսացված են, նրանք բեռնատարի վարորդներ են, իսկ երրորդ քաղաքացին հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել և նմուշառում է կատարվել, սակայն նա մեկուսացված չէ այս պահին:

Մարպետը հավելեց, որ մարզում այլ դեպքեր առայժմ չկան:

Մարզպետը ավելի ուշ հայտնել է, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:

Այս մասին Շիրակի մարզպետը հայտնել է NEWS.am-ին:

Եվ քանի որ Արթիկում ապատեղեկատվություն է տարածվել, որ կորոնավիրուսով վարակված աղջիկ կա azat.tv-ին պարզել է, որ աղջիկը Իտալիայից վերադարձել է 12 օր առաջ և Զվարթնոց օդանավակայանում անցել է համապատասխան ստուգումները։ Վերադառնալուց հետո աղջիկը մեկուսացել է։ Ախտանշաններ չի ունեցել այդ պատճառով էլ մինչ այդ նրա հետ շփված անձանց չեն մեկուսացրել։ Արդեն 12 օր է տնից դուրս չի եկել, մնում է ևս 2 օր և ինկուբացիոն շրջանը կավարտվի, իսկ մինչ այս նրա մոտ որևէ ախտանշան չի գրանցվել։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ