«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 20-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները:
Հյուրերի հետ «Բաց դաս» է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Ողջունելով դպրոցականներին Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքն ու հիմնական գործառույթները:
Հետաքրքրվելով կրթության ոլորտի ծրագրերով՝ ներկաները բարձրաձայնել են Շիրակի մարզի դպրոցներում ներառական ուսուցման ներդրման խնդիրը:
Սոֆյա Հովսեփյանը պատասխանել է աշակերտների հարցերին՝ հորդորելով լավ սովորել, քանզի ամուր և կայուն պետության հիմքը կրթված սերունդն է:
Հյուրերը նաև շրջել են խորհրդարանի շենքում, հետևել հերթական նիստի աշխատանքին, ԱԺ թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը: