ՀՀ «Գովազդի մասին» օրենքի պահանջներով, 2020 թվականին հունվար-փետրվար ամիսների ընթացքում Շիրակի մարզում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները կատարել են վերահսկողական գործառույթներ։ Եվ արդյունքում միջպետական և հանրապետական ճանապարհների վրա հայտնաբերել են 21 ապօրինի տեղակայված գովազդային վահանակ։
Ապօրինի տեղակայված վահանակների պատասխանատուներին ուղարկվել են գրավոր նախազգուշացնող ծանուցումներ։ Ծանուցումներում նշվել է, որ ապօրինի տեղակայված ցուցանակները պետք է օրինականացվեն կամ ապամոնտաժվեն։ Արդյունքում թվով 21 ապօրինի տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժվել են։
Նույն ժամանակահատվածում իրականացվել են նաև ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրման ոլորտում սպասարկում իրականցնող կազմակերպությունների գործունեության նկատմամբ։ Հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբարյալ կազմվել են 8 արձանագրություններ։
Խախտումներ թույլ տված կազմակերպությունների ղեկավարները հրավիրվել են Տեսչական մարմին, որոնց տրվել են համապատասխան ցուցումներ՝ սեղմ ժամկետներում հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ։