Սպորտ

Շիրակը հաղթեց. Արարատի ֆուտբոլիստի զավեշտալի ինքնագոլը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Երևանում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:0 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 16-րդ րոպեին: «Արարատի» ֆուտբոլիստ Կևին Նտիկա Բոնդոմբեն է զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձել, ինչի շնորհիվ գյումրեցիներն առաջ են անցել հաշվի մեջ:

 

«Շիրակի» առավելությունը երկրորդ կեսի մեկնարկում կրկնապատկել է Փոլ Մուսա Բակայոկոն` 48-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը:

https://www.facebook.com/SCShirak/videos/2068469339906416/

Այս հաղթանակի շնորհիվ Գյումրիի թիմն իր միավորների թիվը հասցրել է 26-ի և շարունակում է զբաղեցնել Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

«Արարատը», որը գարնանային հատվածի վերսկսումից հետո երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 13 միավոր:

22-րդ տուրում «Շիրակը» մարտի 10-ին Գյումրիում կընդունի «Փյունիկին», իսկ «Արարատը» նույն օրը կհյուրընկալվի «Արցախի» կողմից:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ