Հունիսի 19-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 20 շենքի տանիքի թիթեղը թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղը (մոտ 2 քմ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։