fbpx
Քաղաքականություն

Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքը ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքն ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը: Շիրինյանը նման տեսակետ հայտնել է քարոզարշավի շրջանակում Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները մեզ օժտելու են հանրապետությունում երկրորդ ուժային բաղադրիչով: Երկրորդ ուժային բաղադրիչ Ռոբերտ Քոչարյանը չի լինելու»,-ասել է Լևոն Շիրինյանն ու համոզմունք հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը չի անցնելու ընտրություններում:

Ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն էլ նկատել է, որ համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում: «Առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Ըստ էության որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը»,-ասաց նա:

Բաբաջանյանը վստահեցրել է, որ իրենց ուժը երաշխավորելու է երկրի անկախ ու ժողովրդավար ընթացքը: Նրա խոսքով՝ նրանք, որոնք «պատերազմ են հայտարարել» պետականությանը, ժողովրդավար հեռանկարին, չպետք է որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան, քաղաքական միջավայրում տեղ ունենան:

«Մենք երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ , ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպետք է տեղի ունենա: Եվ մենք որևէ բան չենք խնայելու՝ հասնելու համար բաղձալի արդյունքի»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ