Վայրի բնության գրկում տեղի ունեցող իրադարձությունները միշտ ուշագրավ են և հետաքրքիր։ FPWC կողմից կառավարվող մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեր անտառապահների կողմից տեղադրված թակարդ տեսախցիկների միջոցով հնարավոր է դառնում հետևել օրվա ընթացքին, կենդանիների շարժին, իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ։ Երբեմն այս տեսախցիկների օգնությամբ նաև արտասովոր կադրեր են նկարահանվում։
Տեսանյութում շնագայլեր են, որոնք գիշերային զբոսանքի են դուրս եկել պտղատու այգիներում և օգտվում են բերք ու բարիքից։ Թերևս, շնագայլերը համարվում են ամենակեր կենդանիներ, բայց արտասովոր է տեսնել մրգերի սիրահար շնագայլերի։ Նշենք, որ տեսանյութը նկարահանվել է Արարատի մարզում։ Շնագայլերը հիմնականում սնվում են կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում են ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում է նաև խոշոր գիշատիչների «խնջույքի» մնացորդներից: