Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն:
Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն և բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,-նշել է վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2529014837418896