fbpx
Աշխարհ

Ավստրիայի կանցլերը Պուտինին շնորհակալություն է հայտնել Սպուտնիկ V-ի համար

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ։

Նա նշել է, որ անպայամնորեն պետք է հաղթահարեն համավարակը։

«Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ մի դեր չի խաղում, թե որտեղից է այդ պատվաստանյութը՝ Ամերիկայից, ԵՄ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից: Կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պայքար ամբողջ աշխարհի հաջողությունն է: Աշխարհաքաղաքական տարբերությունները դեր չեն խաղում»,-հայտարարել է Կուրցը՝ հանդես գալով ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) լիագումար նստաշրջանում:

«Ես շատ ուրախ եմ, որ «Սպուտնիկ V»-ն ներկայացված է արդեն ավելի քան 60 երկրներում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ Պուտին, այդ ոլորտում ցուցաբերած նախաձեռնության համար»,-նշել է Կուրցը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ