Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը», – մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: