ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է իր ընկերոջ Lուիս Սուարեսին`«Նասիոնալ» տեղափոխվելու կապակցությամբ։
Հունիսի 30-ին ավարտվեց Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ, և նա միացավ հայրենի ակումբին` ազատ գործակալի կարգավիճակով։
«Ողջու՜յն․․․ Ես քեզ ամուր գրկում եմ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք կարիերայի նոր փուլում։
Ես գիտեմ, թե որքան կարևոր է քեզ համար այդքան երկար ժամանակ անց վերադառնալ Նասիոնալ՝ քո հայրենի երկիր»,- ասել է Մեսսին ակումբի հրապարակված տեսաուղերձում։