Աշխարհ

Ժամանակն է՝ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկխոսության. Շոյգու

Ղազախական Tengrinews.kz-ին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն կարող են անցնել երկկողմ երկխոսության հաստատմանը։

«Բայց այն, ինչ արվել է այսօր, նախ այն է, որ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ, հուսով եմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և միմյանց հետ խոսեն, սկսեն խոսել: Նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Շոյգուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ