fbpx
Քաղաքականություն

Շոյգուն ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ պաշտոնակցի՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում հումանիտար օգնություն տրամադրելու գործում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներ փոխանակել ոչ միայն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ նախագծերի, այլև Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելիս սակրավորների և բժիշկների համատեղ աշխատանքի շուրջ:

Ռուս նախարարն ընդգծել է, որ հազարավոր մարդիկ Սիրիայում բուժօգնություն են ստացել, իսկ հայ բժիշկները հարյուրավոր վիրահատություններ են կատարել:

«Դա հսկայական աշխատանք է, որը չի կարող չնկատվել և, անկասկած, իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում»,- շեշտել է ՌԴ ՊՆ ղեկավարը:

Շոյգուն հավելել է, որ Ռուսասանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս ասել, որ շատ ավելի անելիք կա դեռևս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ