Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մոտ գտնվող Մարյինկա ավանը, տեղեկությունը հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ազատագրվել է Դոնեցկից 5 կիլոմետր հարավարևմուտք գտնվող Մարյինկան»,- զեկուցել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Միաժամանակ նախարարը նշել է, որ ինը տարում ուկրաինացիները քաղաքում ստեղծել են հզոր ամրացված պաշտպանական համալիր, որն ունի նաև ստորգետնյա հաղորդակցման ուղիներ:
«Իրականում ամեն փողոց ունի լավ ամրացված ու բավականին
լավ պաշտպանված կառույցներ, երկարաժամկետ կրակակետեր, ստորգետնյա անցումներ: Մեր զինվորականների վճռական գործողությունների շնորհիվ դրանք հաղթահարվել են», – հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը։
«Մարյինկայի գրավումը թույլ է տալիս Ռուսաստանի զինված ուժերին դուրս գալ ավելի ընդարձակ մարտավարական տարածք», – արձագանքել է նախագահ Պուտինը: