Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն դատապարտել է այսօր երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և գրառում կատարել իր թվիթերյան էջում:
Նա պատահածը որակել է որպես «ժողովրդի վրա վախկոտ հարձակում» և կոչ արել Շրի Լանկայի ժողովրդին միավորված լինել այս ծանր օրերին.
«Խնդրում եմ խուսափեք չստուգված տեղեկատվության տարածումից և շահարկումներից: Կառավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար»: