Շրի Լանկայի մայրաքաղաքում բեռնատարի պայթյունը կատարվել է տեղի իրավապահների կողմից: Ինչպես հայտնում է Ada Derana-ն, ոստիկաններն այսկերպ վնասազերծել են բեռնատարում հայտնաբերված պայթուցիկ սարքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Շրի Լանկայում որոտացած ևս մեկ պայթյունի մասին: Հաղորդվել էր, որ սակրավորները փորձել էին վնասազերծել բեռնատարի վրա հայտնաբերված ռումբը, սակայն վերջինս պայթել էր:
Շրի Լանկայում պայթյուններ էին տեղի ունեցել Սուրբ Զատկի օրը՝ երեկոյան արարողության ժամանակ: Տարբեր վայրերում որոտացած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 290-ի: