fbpx
Աշխարհ

Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 321-ի

Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենեին: Ավելի վաղ հաղորդվել էր 310 զոհվածի մասին:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ և հյուրանոցներում:

Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի:

Ըստ առկա տվյալների՝ նրանց թվում է նաև այն ավտոմեքենայի վարորդը, որը, ինչպես ենթադրվում է, օգտագործվել է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաև այն տան տերը, որտեղ ապրում էին նրանցից ոմանք: Ապրիլի 23-ը Շրի Լանկայում ազգային սգո օր է հայտարարված զոհվածների հիշատակին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ