Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվակշռում, և բժիշկները կորոնավիրուսի կասկածանքով քաղաքացու էին տեղափոխում հիվանդանոց, իսկ վիրավոր այդ քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի, ով մինչև բժիշկների ժամանումը, ինքն է օգնել ու հետո, երբ օգնող քաղաքացուն հայտնել են, ոո վիրավորը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվում է հիվանդանոց, այդ քաղաքացուն խնդրել են, որպեսզի իրեն ստուգման նպատակով նույնպես տեղփոխեն հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` shamshyan.com: