Armsport.am-ի փոխանցմամբ, որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ:
Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը:
Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա պես արգելված է ցանկացած տեղեկատվություն տարածել նրա վիճակի մասին:
Բայց վերջերս հայտնի է դարձել, որ նրան կարող են տեղափոխել Դալլասի կլինիկա, որը մասնագիտացված է գլխուղեղային վնասվածքների մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին կլրանա Շումախերի հետ կատարված դժբախտության 5 տարին: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ֆրանսիական Մերիբելում, երբ լեգենդար մարզիկը սահել էր դահուկներով: