fbpx
Աշխարհ

Մումբայում հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել

Հնդկաստանի Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում նախօրեին  բռնկել է խոշոր հրդեհ,  մահացել է առնվազն 8 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել է, հայտնել NDTV հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ողբերգության զոհերից մեկը եղել է վեց ամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ:

«Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ»,-  ANI գործակալությանը հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ