Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով նշանակված հատուկ բանագնացները մոտ ժամանակներում բանակցություններ կանցկացնեն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մալազիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի կողմից՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է 1993 թվականից։