Շվեցարացիները ծաղրել են Իտալիայի հավաքականին

Ամենադիտվածներ

PRI_90788237

Շվեյցարիայի հավաքականի հավաքականի երկրպագուները Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ ծաղրել են Իտալիայի հավաքականին։

Այս դեպքի վերաբերյալ լուսանկարներ են տարածվել սոցցանցերում, որին անդրադարձել են նաև ԶԼՄ-ները։

Տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկրպագուները իրենց ձեռքում բռնել պաստառ, որի վրա Google-ի որոնման էջն է, իսկ հարցման տեղում գրված է․

«Իտալիա Աշխարհի առաջնություն Կատար 2022»։

Սրան համակարգը պատասխանել է․

«Դուք նկատի ունեիք՝ Շվեյցարիա»:

Բանն այն է, որ Շվեյցարիան Աշխարհի առաջնության ընտրական փուլի իր խմբում առաջ էր անցել Իտալիայից ու գրավել առաջին հորիզոնականը, իսկ Իտալիան որակավորման փուլի կիսաեզրափակչում պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային և դուրս մնացել հետագա պայքարից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ