Շվեյցարիան արգելել է իր զենքի փոխանցումն Ուկրաինա

Ամենադիտվածներ

Ukraine flag

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը ձայների մեծամասնությամբ արգելել է երրորդ երկրներին շվեյցարական զենք փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթում։

«Շվեյցարիայի Դաշնային խորհրդում կարծիքները կիսվել են Ուկրաինա արտահանվող ռազմական նյութերի տեղափոխման վերաբերյալ։ Նա մերժել է չարտահանման մասին հայտարարությունը մեղմելու միջնորդությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը հայտարարել էր, որ եթե խորհրդարանը փոխի ռազմական տեխնիկայի արտահանման մասին օրենքը, ապա երկրի կառավարությունը պետք է թույլ տա զենքի վերաարտահանումը Ուկրաինա։ Այնուհետև, սակայն, Կանտոնների խորհրդի անվտանգության հանձնաժողովը դեմ արտահայտվեց համապատասխան նախաձեռնությանը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ