fbpx
Աշխարհ

Շվեդիան վերսկսել է հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ

Շվեդիայի դատախազությունը որոշել է վերսկսել սեռական ոտնձգությունների գործով հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Նրան 2010 թվականին մեղադրել են Ստոկհոլմում համաժողովի ժամանակ բռնաբարություն կատարելու մեջ, սակայն Ասանժը նշել է, որ դա տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ:

Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում 50 շաբաթով ազատազրկման է դատապարտված գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու համար: Բանտից ազատվելուց հետո Շվեդիան Ասանժի ձերբակալման նոր հրաման կտա և կպահանջի նրա արտահանձնումը:

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Հրաֆնսոնը հայտարարել է, որ Ջուլիան Ասանժը պատրաստ է պատասխանել Շվեդիայի իշխանությունների բոլոր հարցերին, հավելելով, որ հետաքննության վերսկսումը կօգնի նրան «մաքրել իր անունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ